Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Մեծ Բրիտանիան հայտարարեց Ռուսաստանի հետ կապերը խզելու մասին

analitik.am

Մեծ Բրիտանիան խզում է կապերը Ռուսաստանի հետ՝ կապված բրիտանական հետախուզության աշխատակից, ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և վերջինիս դստեր թունավորման հետ: Լոնդոնը հենց Մոսկվային է մեղադրում այդ հանցագործության մեջ:

Միացյալ Թագավարության վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ այդ միջադեպից հետո երկու երկրների միջև հարաբերությունները չեն կարող մնալ նույն մակարդակի վրա: Մեյը նաև նշել է, որ ետ է կանչվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ուղարկված ՄԹ այցելելու հրավերը:

Մեյը հայտնել է նաև, որ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները չեն մասնակցելու Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

 

Նույն շարքից