Հասարակություն 

Apple-ի նախագահը ցավակցել է Սթիվեն Հոքինգի մահվան կապակցությամբ՝ սխալ գրելով վերջինիս ազգանուն

analitik.am

Apple ընկերության նախագահ Թիմ Կուկը թվիթերյան իր էջում ցավակցություն է հայտնել հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի մահվան կապակցությամբ, սակայն շփոթել է վերջինիս ազգանունը:

Իր գրառման մեջ Կուկը Հոքինգի փոխարեն գրել է Հոքինսոն: Կարճ ժամանակ անց գրառումն անհետացել է, իսկ դրա փոխարեն հայտնվել է նոր գրառում՝ արդեն ճիշտ ազգանունով:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ ֆիզիկոսը մահացավ 76 տարեկանում:

Նույն շարքից