Բարի օր Քաղաքականություն 

Պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի. Շավարշ Քոչարյան

analitik.am

Այսօր՝ մարտի 15-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով ադրբեջանական զորավարժություններին, նշեց, որ հայկական կողմը պետք է միշտ պատրաստ լինի ցանկացած քայլի:

Քոչարյանը հայտարարեց, որ Ադրբեջանի զորավարժություններն ուշադրության կենտրոնում են, իսկ ինչ վերաբերում է դրանց նպատակներին, ապա մեկնաբանությունները կարող են տարբեր լինել. «Տվյալ պարագայում տարբեր մեկնաբանություններ կարող են լինել` նախընտրական շրջան է, բայց մենք միշտ պատրաստ ենք նրանց կողմից ցանկացած գործողությունների, ցանկացած սադրանքի»:

Նույն շարքից