Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Եթե մանկավարժները քարոզչությամբ զբաղվեն աշխատանքային ժամերին, կպատժվեն

analitik.am

Այսօր՝ մարտի 15-ին, ՀՀ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը կողմ քվեարկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Նախագծով առաջարկվում է մի շարք սահմանափակումներ հաստատել տարբեր անձանց համար՝ ընտրությունների ժամանակ ոմանց իրավունքները սահմանափակելով, ոմանց էլ առհասարակ արգելելով մասնակցել քարոզչությանը:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ դատավարոների, դատախազների հետ միասին պետք է նաև մանկավարժներին արգելել առհասարակ քարոզչությամբ զբաղվել, այնինչ մանկավարժներին դա թույլատրվելու է, սակայն պայմանով, որ դա կանեն աշխատանքային ժամերից դուրս:

«Դասերից հետո մանկավարժը չի դառնում Ձմեռ պապ կամ Ձյունանուշ։ Որպես ի՞նչ են ծնողին կանչում։ Զանգում, ասում են՝ դասատուն է կամ դպրոցի տնօրենն է, թող ներկայանան։ Չեմ կարծում, որ 45 տարեկանում նման եմ մարդու, ով հավատում է հեքիաթների»,- ասաց պատգամավոը:

Սրան հակադարձեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ նման զանգերի դեպքում ծնողը պարտավորություն չի ունենա, իբրև քաղաքացի էլ ինքը կցանկանա` կգնա, չի ցանկանա`չի գնա: Իսկ եթե տնօրենին ընկալում են հարազատ անձ, դա յուրաքանչյուրի սուբյեկտիվ որոշելիքն է:

Հիմնական զեկուցող Արդարադատության  փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ևս համաձայն չէ առաջարկի հետ, քանի որ, նրա խոսքերով, այդկերպ սահմանափակվում են  մարդու հիմնարար իրավունքները, իսկ եթե նույն մանկավարժները քարոզչությամբ զբաղվեն աշխատանքային ժամերին, կպատժվեն:

Հավելենք, որ Ծառուկյան դաշինքը ձեռնպահ քվեարկեց փոփոխություններին, սակայն այն անցավ և կքննարկվի ԱԺ նիստում:

Նույն շարքից