Քաղաքականություն 

Ռուսաստանը չի հերքում, որ ԼՂ հակամարտության հարցը քննարկում է Թուրքիայի հետ

analitik.am

«Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկում ենք մեր գործըկերների հետ: Խոսքը մասնավորապես վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և տարածաշրջանի երկրներին»,-այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

Զախարովայի խոսքերով, դա նորմալ է և դիվանագիտական աշխատանքի մաս է կազմում:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն ասել է, որ Անդրկովկասում տիրող իրավիճակը ռուս-թուրքական օրակարգում գտնվող հարցերից է:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման գործընթացին Մոսկվայի մասնակցությանը, Զախարովան ասել է, որ Ռուսաստանը փորձում է սատարել խնդրի լուծմանը. «Մենք հավատարիմ ենք ԼՂ խնդրի կարգավորման մեր բոլոր հանձնառություններին: Ակտիվորեն փորձում ենք սատարել այս շատ բարդ խնդրի՝ լիարժեք ձևաչափով կարգավորմանը»:

Նույն շարքից