Սպորտ 

Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 91-րդ տեղը

analitik.am

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը:

Մարտի 15-ի դրությամբ Հայաստանի հավաքականը զբաղեցնում է նույն 91-րդ տեղը, չնայած նախորդ ամսվա համեմատ երկու բալով ավելացել են ռեյտինգային միավորները՝ 385:

Մեր թիմի առաջիկա մրցակիցները՝ Էստոնիայի եւ Լիտվայի ընտրանիները, գտնվում են համապատասխանաբար 86-րդ եւ 147-րդ հորիզոնականներում:

ՖԻՖԱ-ի աղյուսակը վստահորեն գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, որը 120 միավորով դեռեւս գերազանցում է 2-րդ տեղում գտնվող Բրազիլիայի ազգային թիմին: Երրորդ  տեղում առայժմ Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականն է:

ՀՖՖ

Նույն շարքից