Հասարակություն Սպորտ 

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստի համար թանկարժեք զարդերն ավելի կարևոր են, քան՝ սեփական հիվանդ երեխան

analitik.am

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խեսե Ռոդրիգեսի նախկին ընկերուհին՝ Աուրա Ռուիզը հայտարարել է, որ ֆուտբոլիստը թանկարժեք զարդեր է գնում և շրջագայում է օդանավերով այն ընթացքում, երբ իր որդին գտնվում է հիվանդանոցում և օգնության կարիք ունի: Այս մասին Խեսեի ընկերուհին գրել է Ինսթագրամի իր էջում, հայտնում է Marca-ն:

«Դու ինձ զրկեցիր ընկերությունից, որը կարող էր ուտելիք բերել հիվանդանոց, հետո հայտարարեցիր, որ իմ ընտանիքը պետք է վճարի ամեն ինչի համար: Ընտանիքս անում է ամեն ինչ օգնելու համա, իսկ դու չես օգնում, դրա փոխարեն շրջագայում ես մասնավոր ինքնաթիռով և զարդեր գնում քեզ համար»,-գրել է Ռուիզը:

Նշենք, որ զույգը բաժանվել է մի քանի շաբաթ առաջ: Իսկ երեխան, ում մասին խոսվում է, 7 ամսական է:

Նույն շարքից