Սպորտ 

Նեյմարը կորցրել է ժամանակի զգացումը

analitik.am

Նեյմարը չի կարողանում հարմարվել փարիզյան կյանքին և հոր հետ զրույցում նշել է, որ ՊՍԺ-ում անցկացրած 5 ամիսն իրեն 5 տարի է թվում: Այս մասին հայատնում է AS-ը:

Պարբերականի տեղեկություններով, բրազիլացին հերթական անգամ բողոքել է փարիզյան կյանքից և ցանկանում է հեռանալ: Նեյմարին հիասթափեցրել է նաև այն, որ ֆրանսիական գրանդը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից:

Դեպքերի նման զարգացումից կարող է օգտվել Արքայական ակումբը, որը 2018 թվականի ամառային տրանսսֆերային պատուհանի գլխավոր թիրախ համարում է հենց Նեյմարին:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ Կատալոնիա, որտեղից հեռացավ 2017 թվականին:

 

Նույն շարքից