Միջազգային 

Մոսկվան պատասխանում է Բրիտանացի նախարարին, ով Ռուսաստանին խորհուրդ է տվել մի կողմ քաշվել և փակել բերանը

analitik.am

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Մեծ Բրիտանիայի պաշտապնության նախարար Գևին Ուիլյամսոնին, ով խորհուրդ էր տվել Ռուսաստանին մի կողմ քաշվել և փակել բերանը:

«Իսկ ինչ կարող է ասել մի երկրի պաշտպանության նախարար, որը թաքցնում է իր տարածքում քիմիական թունավոր նյութի կիրառումը և չի ցանկանում իր ունեցած ինֆորմացիան փոխանցել, այնինչ հենց դա են պահանջում արգելված քիմիական զենքի մասին կոնվենցիաները»,-գրել է Զախարովան՝ հավելելով, որ Լոնդոնը թաքցնելու բան ունի, իսկ գործընկերները նյարդայանանում են:

 

Նույն շարքից