Բարի օր Հասարակություն 

Հայտնի է, թե ինչպես է աշխարհն իրար խառնած թույնը հասել Մեծ Բրիտանիան

analitik.am

Քիմիական նյութը, որով քննության տեղեկություններով, թունավորվել է ռուսաստանցի նախկին լրտես, բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակից Սերգեյ Սկրիպալը, գտնվել է վերջինիս դստեր ճամպրուկում: Այս մասին հայտնում The Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հիշեցնենք, որ հոր հետ թունավորվել է նաև Սկրիպալի դուստրը:

Պարբերականի տեղեկություններով, թույնը եղել է Սկրիպալի դստեր հագուստի կամ օծանելիքի մեջ: Քննությունը ենթադրում է, որ թունավորողը նպատակ է ունեցել ցույց տալ այնպես, իբր դուստրն է թունավորել հորը:

Նշենք, որ այս միջադեպից հետո ռուս-բրիտանական հարաբերությունները խիստ լարվել են: Բրիտանիան հայտարարել է ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու մասին, ինչին Ռուսաստանը պատասխանելու է նույն քայլով: Բրիտանիան նաև հայտարարել է բարձր մակարդակով Ռուսաստանի հետ կապերը խզելու մասին, իսկ թագավորական ընտանիքը հրաժարվել է մասնակցել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան իրենց հերթին Ռուսաստանին մեղադրում են Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության մեջ:

Լուսանկարում Սերգեյ Սկրիպալի դուստրն է

 

Նույն շարքից