Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը նոր լուրջ պաշտոնանկություն է մտմտում

analitik.am

Ինչպես հայտնում է Reuters-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Հերբերթ Մաքմասթերին պաշտոնանկ անելու մասին:

Պարբերականի տեղեկություններով, Թրամփն արդեն կայացրել է որոշումը, սակայն խորհրդականը միանգամից չի հեռանալու՝ սպասելով փոխարինողին: Հայտնվում է, որ նախագահը դժգոհ է գեներալի կոշտ մոտեցումներից և  ցանկանում է իր խորհրդականի պաշտոնում տեսնել ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Ջոն Բոլթոնին և Քիթ Քելոգին:

Իսկ այդ ընթացքում Սպիտակ տան խոսնակը թվիթերյան իր էջում հայտնում է, որ Թրամփը նորմալ աշխատանքային հարաբերություններ ունի Մաքմասթերի հետ:

 

Նույն շարքից