Միջազգային Քաղաքականություն 

Միգուցե կրթությունը չի բավականացնում. Լավրովը պատասխանել է Ռուսաստանին բերանը փակելու կոչ արած բրիտանացի նախարարին

analitik.am

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնի խոսքերը, որ Ռուսաստանը պետք է մի կողմ քաշվի և փակի բերանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Միգուցե կրթությունը չի բավականացնում»,-ասել է Լավրովը:

Լավրովը նաև հաստատել է Մոսկվայի մտադրությունը՝ բրիտանացի դիվանագետներին արտաքսելու մասով:

Ավելի վաղ բրիտանացի նախարարի հայտարարությանն արձագանքել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ այլ բան չէր կարող սպասել մի երկրի նախարարից, ով չի գործում կոնվենցիաների համաձայն:

Նույն շարքից