Առողջապահություն 

Ուռուցքային հիվանդություններից մահացության ցուցանիշով Հայաստանը 172 երկրների շարքում գտնվում է 2-րդ տեղում

analitik.am

Ուռուցքային հիվանդություններից մահացության ցուցանիշով Հայաստանը 172 երկրների շարքում գտնվում է 2-րդ տեղում: Այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով հարցը դարձնել քննարկման առարկա:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը կարծես թե դեմ չեն առաջարկին: Նրանցից առաջինը համաձայնեց Փաշինյանի հետ՝ նշելով, որ Հայաստանում քաղցկեղից մահանում է մոտ 5000 մարդ, իսկ երկրորդը հայտարարեց, որ կարելի է քննարկման առարկա դարձնել ևս 2-3 հիվանդություն՝ նշելով, որ 2017 թվականին մահացել է 27 հազար մարդ, որից 15 հազարը՝ արյան շրջանառության, 5700-ը՝ քաղցկեղի պատճառով:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի խոսքերով, նշված հիվանդությունները համարվում են ոչ վարակիչ հիվանդություններ, և միգուցե կարիք կա ոչ վարակիչ հիվանդությունների անունով քննարկումներ կազմակերպենք:

Նույն շարքից