Բարի օր Իրավական 

Պարզաբանում Քրեակատարողական վարչությունից. ՔԿՎ-ին դիմել էր Հ1-ը

analitik.am

Հ1-ով հեռարձակվող «Լավ երեկո» հումորային ծրագրի մարտի 8-ին նվիրված հաղորդման շրջանակներում անդրադարձ էր կատարվել ՀՀ ԱՆ  «Աբովյան»  ՔԿՀ-ում գտնվող ազատազրկված կանանց: Այս հարցի հետ կապված Analitik.am-ը հարցում էր կատարել ՀՀ ԱՆ ՔԿՎ՝ պարզելու համար, թե ինչ հիմքերով է թույլ տրվել լրագրողին մուտք գործել «Աբովյան»  ՔԿՀ, բոլոր լրագրողների՞ն է թույլ տրվում, թե ոչ,  տեղյակ եղե՞լ է արդյոք ՔԿՎ-ն, որ հումորային հաղորդման շրջանակներում է լրագրողը պատրաստվում հարցազրույցներ անցկացնել ազատազրկված կանանց հետ և առկա է լինելու ծաղր, արդյոք ՔԿՎ-ում դիտել են տեսանյութը նախքան եթեր հեռարձակվելը:

Ի պատասխան մեր հարցմանը ՀՀ ԱՆ ՔԿՎ-ից պատասխանել են, որ  մարտի 8-ի առթիվ «Աբովյան»  ՔԿՀ-ում նկարահանում կատարելու խնդրանքով Քրեակատարողական ծառայությանը դիմել է միայն Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

Քրեակատարողական հինարկներում նկարահանումների իրականացումը կարգավորվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

Նաև նշված էր, որ Քրեակատարողական ծառայությունը գրաքննությունն ընդունելի գործելաոճ չի համարում և երբեք խտրական վերաբերմունքի գործելակերպ  չի դրսևորել:

 

 

Նույն շարքից