Հասարակություն 

Հատուկ հավելված՝ հաշմանդամություն ունեցողների համար. Google Maps-ը օգնում է սահմանափակ հնարավորություն ունեցողներին

analitik.am

Սմարթֆոնների համար Google Maps ծրագրում հատուկ հավելված է հայտնվել սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է հաշմանդամություն ունեցողներին և  սայլակներից օգտվողներին, ովքեր նոր հավելվածի օգնությամբ ավելի հեշտ կգտնեն ճանապարհը իրենց ուզած վայր հասնելու համար: Հավելվածում նշվում են այն ուղիները, որոնցով կարելի է անցնել սայլակով: Տեղեկություններ են լինելու նաև այս կամ այն շինության հարմարավետ լինելու մասին:

Այս պահին հավելվածն աշխատում է միայն Նյու Յորքում, Տոկիոյում, Լոնդոնում, Մեխիկոյում, Սիդնեյում, Բոսթոնում, սակայն հետագայում հասանելի կլինի ամբողջ աշխարհում:

Նույն շարքից