Հայաստան Քաղաքականություն 

Այդպիսի բան չպետք է լիներ. Գագիկ Հարությունյանը՝ մարտի 1-ի մասին

«Բարդագույն իրավիճակ էր, գիշերը ինձ լուր տվեցին, որ ժամը 2.30, որ պայթյուն է սպասվելու, լարվածությունը հասել է գագաթնակետին: Հավաքեցի մարդկանց և սկսեցինք քննարկումները մինչև հաջորդ օրվա ժամը չորսը, որևէ արդյունքի չհասանք: Ես զգում էի, իրավիճակն այդպիսին էր, ավտոմատները պատրաստ էին, կամուֆլյաժները հագած, մարդիկ գնում էին որոշակի գործողությունների, որոնք կարող էին ունենալ շատ ավելի մեծ հետևանքներ»,-այսօր մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՍԴ արդեն նախկին նախագահ, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունը՝ խոսելով մարտի 1-ին նախորդած դեպքերի մասին:

Հարությունյանի խոսքերով, ինքն այդ օրը բավականին զայրացել է և նույնիսկ առաջին անգամ հայհոյել, ինչը երբեք ինչ-որ մեկը չի լսել իրենից:

Հարցին, թե արդյո՞ք նա երբևէ դեմ գնացել է երկրի առաջին դեմքերին, Հարությունյանը պատասխանեց՝ այո, և եղել է, որ ամիսներով երկրի առաջին դեմքերը չեն խոսել իր հետ:

Ինչ վերաբերում է հենց մարտի 1-ի դեպքերին, Հարությունյանի խոսքերով, այն ողբերգություն էր, և տեղի ունեցավ բոլորի մեղքով. «Այդպիսի բան չպետք է լիներ»:

  • 68
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    68
    Shares

Related Articles