Հասարակություն 

Հիլարի Քլինթոնը Հնդկաստանում հոսպիտալացվել է

analitik.am

ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Հնդկաստանում հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Times of India-ն՝ նշելով, որ վերջինիս մոտ դաստակի կոտրվածք է հայտնաբերվել:

70-ամյա գործիչը բժիշկների օգնությանը դիմել է Ռաջաստան նահանգի Ջոդհպուր քաղաքում: Հայտնվում է, որ նա վնասվածքը ստացել է լոգարանում:

Հիվանդանոցում Քլինթոնը երկար չի մնացել: Բժիշկները ցուցաբերել են անհրաժեշտ օգնությունը, հայտնել, թե ինչպես պետք է վերջինս խնամի վնասվածքը և դուրս գրել:

Նույն շարքից