Բարի օր Հասարակություն 

Միջազգային հանրությունը կուրացե՞լ է. Ադրբեջանն արդեն մանկահասակ երեխաների շրջանում է ազգային թշնամանքի քարոզ իրականացնում

analitik.am

Երեկ՝ մարտի 15-ին Երևանում կայացավ «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» խորագրի ներքո կազմակերպված գիտաժողովը, որին ներկա էին  Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպաններ՝  ՄԹ, ԱՄՆ, Բուլղարիա, Գերմանիա և դեսպանատների ներկայացուցիչներ: Բազմիցս խոսվեց խաղաղության հաստատման մասին, բանախոսները նույնիսկ պնդեցին, որ հայ հասարակությունը չի տեսնում արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհ, և  այդ իրողությունը փոխել է պետք:

Ստորև ներկայացնում ենք Արցախի ՄԻՊ-ի կողմից ներկայացված տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե իրականում որ երկիրն ունի խաղաղության կոչերի կարիք: Փաստենք, որ ազգային, կրոնական, ռասսայական և գենդերային խտրականություն չհանդուրժող պետությունները պետք է գործուն քայլեր ձեռնարկեն հենց Ադրբեջանում և վերջինիս իշխանությունների նկատմամբ՝ մանկահասակ երեխաների շրջանում հայերի նկատմամբ թշնամանքի քարոզչության պետական քաղաքականության վարումը կանխելու համար: Ի տարբերություն, ադրբեջանցի երեխաների, որոնք կոլեկտիվ թշնամանք ունեն հայերի նկատմամբ, արցախցի փոքրիկները թշնամանք չունեն որևէ ազգի նկատմամբ: Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ ադրբեջանցի երեխաները՝ դաստիարակի քաջալերմամբ միահամուռ հայերին անվանում են իրենց թշնամիները և դրա կողքին  արցախցի փոքրիկների պարզ ու մանկական պատասխանները:

Նույն շարքից