Քաղաքականություն 

Բակո Սահակյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ հայկական համայնքային կառույցների ղեկավարների հետ

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համայնքային կառույցների ղեկավարների հետ:
Քննարկվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ներկաներին, ընդգծելով, որ Արցախում մշտապես զգում են Ամերիկայի հայկական համայնքի ներգրավածությունը մեր երկրի կյանքում, որի անմիջական մասնակցությամբ մեր հանրապետությունում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր:
Բակո Սահակյանը նաեւ արժեւորել է ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների դերակատարությունը Արցախի միջազգային ճանաչման եւ մեր երկիրն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում:
Երկրի ղեկավարը պարգեւատրել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով՝ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար:

Նույն շարքից