Միջազգային Քաղաքականություն 

Մենք ոչինչ չունենք ռուսների դեմ, մեր խնդիրը Կրեմլի հետ է. Բրիտանիայի ԱԳ նախարար

analitik.am

Մեծ Բրիտանիան պահանջներ չունի Ռուսաստանի շարքային քաղաքացիներից: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի արտաքին գորժերի նախարար Բորիս Ջոնսոնը, փոխանցում է Reuters-ը:

«Մենք ոչինչ չունենք ռուսների դեմ: Ռուսաֆոբիա չի լինելու»,-հայտարարել է Ջոնսոնը՝ հավելելով, որ տարաձայնությունները Կրեմլի  հետ են:

Մարտի 15-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը համատեղ հայտարարությամբ հանդես եկան Ռուսաստանին մեղադրելով ռուսաստանցի նախկին լրտես, բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակից Սերգեյ Սկրիպալի և վերջինիս դստեր թունավորման մեջ:

Մեկ օր առաջ էլ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր ռուսաստանցի դիվանագետներին երկրից արտաքսելու մասին:

Նույն շարքից