Հասարակություն 

Վրաստանի օրենքով գողերը կարող են տեղափոխվել Հայաստան. Մեր երկրում պայմանները լա՞վ են

analitik.am

Վրաստանում «գողական աշխարհի» նկատմամբ օրենսդրության խստացումը  կարող է հանգեցնել նրան, որ այդ երկրի օրենքով գողերը տեղափոխվեն Հայաստան: Նման կարծիք այսօր Sputnik Արմենիա ակումբում կազմակերպած Երևան-Թբիլիսի տեսակապի ժամանակ հայտնել է վրացի իրավաբան Գեորգի Կոյավան:
Նրա խոսքերով, ՀՀ Քրեական օրենսգրքում չկա հոդված, որը պատիժ կսահմանին գողերի հանրությանը պատկանելու համար, այնինչ Վարաստանում մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում«գողական աշխարհին» պատկանելու համար, իսկ «օրենքով գող» կարգավիճակի համար՝ 10 տարվա: Սա դեռ բավարար չէ, օրենքը հիմա խստացվում է:

Վրացի իրավաբանը նշել է, թե կատարվելիք փոփոխությունները պայմանավորված է նրանով, որ հանցագործ աշխարհի մի շարք ներկայացուցիչներ Եվրոպայից ներթափանցում են Վրաստան, և դա կանխելու անհրաժեշտություն կա:
Կոյավան հիշեցրեց, որ «օրենքով գողերից» շատերը Վրաստանից հեռացել են դեռ Միխեիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք և չբացառեց, որ նոր փոփոխությունենրից հետո քրեական աշխարհի ներկայացուցիչների մի մասը կարող է տեղափոխվել հենց Հայաստան:

Նույն շարքից