Միջազգային Քաղաքականություն 

Կրեմլը պատասխանել է Պուտինին Սկրիպալի թունավորման մեջ մեղադրող Բրիտանիայի ԱԳ նախարարին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի մեղադրանքին, թե ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին թունավորելու հրամանը տվել է ՌԴ նախագահը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այս մասով ցանկացած հիշատակում, որը կվերաբերի մեր նախագահին, կհամարվի դիվանագիտական վարքի ցնցող և աններիլի սխալ»,-հայտարարել է Պեսկովը:

Պեսկովը կրկնել է, որ Ռուսաստանը ոչ մեկ անգամ տարբեր մակարդակներով հերքել է իր մասնակցությունը վերոնշյալ գործին:

Ավելի վաղ, ինչպես փոխացնել է Reuters-ը, Ջոնսոնը հայտարարել է, որ Սկրիպալին թունավորելու հրամանը, ամենայն հավանականությամբ տվել է անձամբ Վլադիմիր Պուտինը:

 

 

Նույն շարքից