Հասարակություն 

Բորդուղեկցորդուհին ընկել է օդանավից և մահացել

analitik.am

Emirates  ավիաընկերության բորդուղեկցորդուհիներից մեկն Ուգանդայի օդանավակայանում ընկել է օդանավից և մահացել: Այս մասին հայտնում է Khaleej Times-ը:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը պատրաստվել է օդ բարձրանալ: Դեռ անհայտ պատճառներով օդանավի պահեստային դուռը բացվել է, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել միջադեպը:

Emirates  ընկերությունը հայտարարել է, որ ամեն ինչ կարվի մահացածի ընտանիքին օգնելու և պատահարի պատճառները բացահայտելու համար:

 

Նույն շարքից