Քաղաքականություն 

Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան չի բոյկոտելու Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

analitik.am

Գերմանիան և Եվրոպան ընդհանուր առմամբ չեն պատրաստվում բոյկոտել Ռուաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ կապված Սոլսբերիում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման միջադեպի հետ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը նշել է, որ Եվրամիությունը, չնայած տեղի ունեցածին, պետք է շարունակի Ռուսաստանի հետ կապ պահպանել:

Ռուսաստանում կայանալիք առաջնությունը բոյկոտելու կոչեր հնչել են Բրիտանիայում, որի իշխանությունները Մոսկվային մեղադրում են Սկրիպալի թունավորման մեջ:

Նույն շարքից