Հայաստան Քաղաքականություն 

«Ժողովրդավարական ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն է ՀԱՊԿ անդամ երկրների համար». Էդուարդ Շարմազանովը՝ Վյաչեսլավ Մակարովին

analitik.am
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:

Կողմերը կարեւորել են հայ-ռուսական դարավոր հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը եւ դրանք զարգացնելու պատրաստակամություն հայտնել:

Անդրադարձ է կատարվել ՌԴ նախագահական ընտրություններին ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության մասնակցությանն ու ընտրությունների ժողովրդավարական անցկացման կարեւորությանը:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ կարեւոր է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներում ընտրական գործընթացները կրեն բացառապես ժողովրդավարական բնույթ:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Նույն շարքից