Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

«Երկիր ծիրանի»-ի անդամները կարող են ֆեմինիստների պես անակնկալ մերկանալ. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանը, որը Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի անդամ է, դիմել է ֆինանսատնտեսական հանձնաժողվին` անդամակցելու համար:

«Քանի որ այդ հանձնաժողովում մեր խմբակցությունից որևէ մեկը չկար, և որպեսզի կարողանանք վերահսկել, թե այնտեղ ինչ է կատարվում, խմբակցության որոշմամբ մենք ներկայացրել ենք իմ թեկնածությունը, որպեսզի որևէ մախինացիա թույլ չտանք իրենց անել։ Վերջինը 400 հոգու քարտերի բաժանումն է, էնքա՜ն բան կա այնտեղ վերահսկելու, Վերահսկիչ պալատի ռեսուրսները պետք է ունենաս, որ կարողանաս այդ ամենը վերահսկել ու դեմն առնել, բայց մենք անելու ենք»,- ասաց Փոստանջյանը:

Այդ հանձնաժողովին ժամանակին «ԵԾ»-ն ներկայացրել էր Մնացական Պարակշիևի թեկնածությունը։ «Զբաղված ենք նրա մանդատի հետկանչման գործընթացներով ավագանու կազմից»։

Լուրեր կան, որ դուք մարտի 19-ի նիստին պատրաստվում եք ուկրաինական ֆեմինիստների նման անակնկալ մերկանալ։ «Նախ մենք հակված չենք մեր անակնկալները բացահայտել, և ապա` պարզ չէ՞, որ մեզնից որևէ բան չի բացառվում»: Ավագանու անդամներն ասել են` շորեր ենք բերելու, որ հագցնենք իրենց` «արագի մեջ»: «Իրենք, իրենց «ասելը», ծրագրերը մեզ բացարձակապես չեն հետաքրքրում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից