Հայաստան Քաղաքականություն 

Կոստանյանն ԱԺ-ում «ուստավ» է դրել. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մոտ 20 օր է, ինչ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընտրվել է ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ: Նա այս պաշտոնում փոխարինել է Հրայր Թովմասյանին: Կոստանյանն արդեն հասցրել է երկու նիստ նախագահել, բայց ակնհայտ է, որ «թույլ» ղեկավար չէ: Գևորգ Կոստանյանը առաջին նիստի օրվանից «ուստավ» է դրել: Բանն այն է, որ նա հանձնաժողովի նիստերը սկսում է ճիշտ նշված ժամին, ընդմիջումներից վերադառնում է հենց այն ժամանակին, երբ նախապես հայտարարել է:

ՀԺ-ին հայտնի է դարձել, որ երեկ՝ մարտի 15-ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ընթացքում Կոստանյանի «ուստավը» խախտողներ են եղել: Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավորներ Կարինե Աճեմյանը և Շուշան Սարդարյանը փոքր-ինչ ուշացել են ընդմիջումից հետո, ինչը Կոստանյանի սրտով չի եղել և նա բոլորի ներկայությամբ պատգամավորներին նկատողություն է արել: Սակայն, թիրախում եղել է Աճեմյանը, քանի որ ընդմիջումից հետո նա օրենքի նախագիծ պետք է զեկուցեր: Նրա նախագծի զեկուցումը հետաձգվել է մինչև վերադառնալը: Կոստանյանը նրան մատնանշել է դահլիճում առակա ժամացույցը և հստակ ասել՝ «այլևս չկրկնվի»: Գևորգ Կոստանյանն դիտողությունն արել է դեմքի լայն ժպիտով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից