Հասարակություն 

Շունը ստիպել է օդաչուներին հարկադիր վայրէջք կատարել

analitik.am

United Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ ինքնաթիռում շուն է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հավելելով, որ կենդանին օդանավում հայտնվել է սխալմամբ:

Նյուարկա-Սենթ Լուիս չվերթի վայրէջքից հետո շանը հաջող կերպով փոխանցել են սեփականատիրոջը, ինչ վերաբերում է ուղևորներին, ապա նրանք փոխհատուցում կստանան:

Հետաքրքիր է, բայց սա այս շաբաթվա մեջ արդեն երրորդ դեպքն է, որ United Airlines ընկերության օդանավերում շների հետ կապված խնդիրներ են լինում: Նախորդ դեպքերից մեկի արդյունքում կենդանին սատկել էր:

Նույն շարքից