Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Մակրոնն ու Մերկելը Ռուսաստանին մեղադրել են Սկրիպալի թունավորման մեջ

analitik.am

Մարտի 16-ին Գերմանիայի կանցլերի պաշտոնում վերընտրված Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագա Էմանյուել Մակրոնն իր աջակցությունն է հայտնել Մեծ Բրիտանիային՝ կապված ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման միջադեպի հետ՝ նշելով, որ գործի հետ կապ ունի Ռուսաստանը:

Մակրոնը մասնավորապես հայտարարել է, թե դատապարտում է Ռուսաստանի միջամտությունը, քանի որ ամեն ինչ ցույց է տալիս, որ հենց Ռուսաստանն է իրականացրել այս թունավորումը:

Մերկելն իր հերթին կրկին չի բացառել, որ գործի հետ կապ ունի Ռուսաստանը՝ նշելով, թե շատ գործոններ ցույց են տալիս, որ հենց Ռուսաստանն է պատասխանատվություն կրում կատարվածի համար: Մերկելի խոսքերով, իրավիճակը շատ բարդ է, և հիմա քննարկվում է հարցը, թե ինչպիսի արձագանք պետք է լինի կատարվածին:

 

Նույն շարքից