Հասարակություն 

Վրաստանում ճոպանուղու վթարից տուժածների վիճակը կայուն է

analitik.am

Վրաստանի Գուդաուրի հանգստավայրում ճոպանուղու վթարի արդյունքում տուժածներից յոթը տեղափոխվել են Թբիլիսիի Ազգային բժշկական կենտրոն: Նրանց վիճակը գնահատվում է կայուն, կյանքներին վտանգ չի սպառնում:

Նշվում է, որ վնասվածքները հիմնականում լուրջ չեն: Բացառություն են կազմում երկուսը, որոնցից մեկը Ուկարինայի քաղաքացի է, մյուսը՝ Շվեդիայի: Վերջինս վիրահատության է ենթարկվել:

Մարտի 16-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է 11 մարդ: Նրանցից 6-ը ՌԴ քաղաքացի են, 4-ը՝ Ուկրաինայի, 1-ը՝ Շվեդիայի:

 

Նույն շարքից