Միջազգային Քաղաքականություն 

Կանադան մոտ 5 միլիոն դոլար է տրամադրում ուկրաինական բանակին

analitik.am

Կանադան 4,6 միլիոն դոլար է տրամադրելու Ուկրաինային Զինված ուժերի զորավարժությունների և ուկրաինական բանակի համար սարքավորումներ գնելու համար: Ինչպես հայտնում Ինտերֆաքս գործակալությունը, այս մասին հայտարարել է Կանադայի Արտաքին գործերի նախարար Խրիստա Ֆրիլանդը:

Կանադացի նախարարը նշել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցություն ցուցաբերել ուկրաինացիներին և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, քանի դեռ Մոսկվան չի կատարել իր միջազգային պարտավարությունները:

Ֆրիլանդի խոսքերով, Ռուսաստանը պարտավոր է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը:

 

 

Նույն շարքից