Գլխավոր Հասարակություն 

Աշխարհն իրար խառնած թույնի ստեղծող Միրզայանովը խոսել է Սկրիպալի՝ ապրելու հավանականության մասին

analitik.am

«Նովիչոկ» թույնի ստեղծող Վիլ Միրզայանովը BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում նշել է, թե ինչ շանսեր ունի ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը, ով թունավերվել է հենց վերոնշյալ թույնով:

Հիշեցնենք, որ Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին: Բրիտանիայի այս մեղադրանքին միացել են նաև Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը:

Միրզայանովի խոսքերով, «Նովիչոկ» թույնի կիրառման դեպքում մարդը խնդիրներ է ունենում տեսողության հետ, իսկ եթե չափաբաժինը շատ է, խնդիրներ են առաջանում արդեն շնչառության հետ: «Նովիչոկով» թունավորվելու դեպքում առաջին օգնությունը պետք է ցուցաբերվի աթրոփինով և աֆինով: Միրզայանովը նշել է, որ ավելի ուժեղ հակաթույներ էլ են պատրաստվել, որոնք կանխարգելում են առողջության վատանալը, սակայն մարդը չի բուժվում:

Միրզայանովը հայտնել է, որ Սկրիպալի և վերջինիս դստերը դեպքում հնարավոր է միայն խուսափել մահից, ոչ ավելին, քանի որ այն ինչ արել է թույնը, չի բուժվում:

Նույն շարքից