Քաղաքականություն 

Արցախի նախագահը Վաշինգտոնում քննարկել է ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանը վերաբերող հարցեր

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության գերագույն խորհրդի անդամների հետ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի պաշտոնական կայքէջից:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարման, համազգային կարեւորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարթություններում` հավելելով, որ Արցախը շահագրգռված է հետեւողականորեն շարունակելու եւ խորացնելու այս փոխգործակցությունը:

Նույն շարքից