Իրավական 

Լարված իրավիճակ՝ Սեֆիլյանի գործով դատական նիստում. Սեֆիլյանի ճառը կարդում է Պապիկյանը

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը: Այսօր ճառով հանդես են գալիս ամբաստանյալները: Ամբաստանյալներից մի քանիսին լսելուց հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանը խոսելու հնարավորություն տվեց Սեֆիլյանին: Սեֆիլյանը ցանկություն հայտնեց իր ճառն ասել տեղից, սակայն դատավոր Գրիգորյանը թույլ չտվեց դա անել: Դրանից հետո Սեֆիլյանը պնդեց իր ցանկությունը, ինչի արդյունքում նկատողություն ստացավ:

Դատավոր Գրիգորյանը նաև զգուշացրեց, որ հաջորդ անգամ խախտման դեպքում Սեֆիլյանը կարող է հեռացվել նիստերի դահլիճից:

Իրավիճակը լարվեց ու գործին միջամտեցին փաստաբաններ Արայիկ Պապիկյանն ու Տիգրան Եգորյանը՝ պահանջելով թույլ տալ Սեֆիլյանին խոսել: Ապա Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ Սեֆիլյանի ճառը ներկայացնելու ինքը:

Արայիկ Պապիկյամ իր խոսքը սկսեց «Իմ խոսքն ուղղված չէ Սերժ Սարգսյանի գործիք այս կեղծ դատարանին, այլ՝ հայ ժողովրդին և միջազգային հանրությանը» խոսքերով:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ընդհատեց Պապիկյանին՝ նշելով, որ պետք չէ վիրավորական ձևակերպումներ անել, եթե այդպես շարունակվի ճառի իրավունքից պաշտպանական կողմը կզրկվի:

Դրանից հետո Պապիկյանը շարունակեց կարդալ Սեֆիլյանի ճառը, որի ընթացքում դատավորը շարունակեց ընդհատել Պապիկյանի խոսքը՝ հայտարարելով, որ պետք է զերծ մնալ վիրավորական ձևակերպումներից:

Դատական նիստը շարունակվում է:

Նույն շարքից