Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ռուս-բրիտանական հարաբերություններում անդունդը խորանում է. Հերթը Ռուսաստանին է

analitik.am

Ռուսաստանը անցանկալի անձ է ճանաչել Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան 23 աշխատակցի, ովքեր մեկ շաբաթվա ընթացքում պետք է լքեն երկրի սահմանները: Այս մասին հայտնում  Լենտան՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջին:

Բացի դրանից, ռուսական իշխանությունները հայտարարել են Ռուսաստանում Բրիտանական խորհրդի գործունեությունը դադարեցնելու մասին:

Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ոչ բարեկամական քայլերի դեպքում ռուսական կողմն ավելի խիստ միջոցների է դիմելու: Մոսկվան նաև չեղյալ է համարել Բրիտանիայում Գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական իշխանությունները երկրի սահմաններից 23 ռուսաստանցի դիվանագետի արտաքսելու որոշում էին կայացրել՝ կապված Սերգեյ Սկրիպալի թունավորման պատմության հետ:

Նույն շարքից