Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար՝ «Բադեն-Բադեն»-ի մոտ. Տուժողներից մեկը «Ֆուլ հաուս»-ի «Բարմեն Ռուբոն» է

analitik.am

Մարտի 18-ին, ժամը 16:22-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում գտնվող «Բադեն-Բադեն» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Infiniti FX35» մակնիշի 69 PP 666 (վարորդ` 1985 թ. ծնված Լ. Հ.) և «Mercedes C160» մակնիշի 33 VV 511 (վարորդ` 1984 թ. ծնված Գ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C160» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակությունը պարպվել է, իսկ տուժածներ՝ Լ. Հ.-ը, Գ. Ս.-ը և «Mercedes C160» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 2000 թ. ծնված Լ. Ա.-ը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Գ. Սեփխանյանին, Infinti-ի վարորդ Լ. Հակոբյանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Գ. Սեփխանյանը հայտնի է «Ֆուլ հաուս» սերիալից, որպես «Բարմեն Ռուբո»:

Նույն շարքից