Սպորտ 

Ես շատ եմ արտասվել, մենք այլ շանս չենք ունենալու. Մեսսի

analitik.am

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին Goal-ի հետ զրույցում խոսել է Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության մասին:

«Ես շատ եմ արտասվել եզրափակիչներում պարտությունների համար: Դրանք շատ բան էին մեզ համար նշանակում, սակայն մենք չկարողացանք իրականություն դարձնել Արգենտինայի երազանքները: Եթե մենք չեմպիոն չդառնանք Ռուսաստանում, այլ շանս չի լինի մեր սերնդի համար»,-ասել է Մեսսին:
Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնությանը Արգենտինայի հավաքականը եզրափակիչում 1:0 հաշվով պարտություն կրեց Գերմանիայից: Այն ժամանակ հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Մարիո Գյոցեն:

 

Նույն շարքից