Տնտեսություն 

«Գազպրոմը» «Թուրքական հոսքի» պատճառով հսկայական քանակությամբ խողովակ է ոչնչացնելու

analitik.am

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը «Թուրքական հոսքի» հզորության կրճատման պատճառով սկսել է իրականացնել  խողովակների ոչնչացման և պահեստավորման գործընթացը: Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը՝ հիշեցնելով, որ հոսքը տարեկան արտահանելու է ոչ թե 63, այլ 31,5 միլիարդ խորանարդ/քառակուսի գազ:

Ոչնչացվելու է 506 կմ երկարության խողովակաշար, այն գտնվում է Կրասնոդարի, Սարատովի, Վոլգոգրադի, Ռոստովի երկրամասերում:

Հավելենք, որ  «Թուրքական հոսքը» եկավ փոխարինելու  «Հարավային հոսքին», որի շինարարությունը դադարեցվեց 2014 թվականին:

 

 

Նույն շարքից