Տնտեսություն 

Աշոտյանը պարզաբանել է, թե երբ է ուժի մեջ մտնելու ՀՀ-Եմ շրջանակային համաձայնագիրը

analitik.am

Մարտի 19-ին  Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Բրյուսելում ստորագրված Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրը Ազգային Ժողովում կքննարկվի ապրիլի 10-ին մեկնարկող ԱԺ քառօրյայի ժամանակ:

Աշոտյանը հիշեցրել է, որ համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ինչի մասով եզրակացությունը տրվել է ՍԴ-ի կողմից:

Ինչ վերաբերում է նրան, թե երբ է համաձայնագիրն ուժի մեջ մտնելու, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ դա տեղի է ունենելու աստիճանաբար՝ ՀՀ-ի կողմից վավերացվելուց հետո:

Մարեկ Ռոցկին իր հերթին նշել է, որ Լեհաստանը կփորձի հնարավորինս արագացված ընթացակարգով վավերացնել Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված համաձայնագիրը, երբ ՀՀ ԱԺ-ն վավերացնի այն:

Նույն շարքից