Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ԵԼՔ-ում այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան. Կուսակցությունները կգործեն առանձին-առանձին

analitik.am

Քիչ առաջ ավարտվեց ԵԼՔ դաշինքի խմբակցության նիստը, որը տևեց ավելի քան 2 ժամ:

Նիստից հետո խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ խմբակցությունը կոնսենսուսի չի եկել և որոշում է կայացվել, որի համաձայն, կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ ու որոշումներ, որոնք 100 տոկոսով չեն համընկնում գործընկերների որոշումների հետ:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք  տեղի ունեցածը նշանակում է, որ Քաղաքացիական պայմանագիրը դուրս է գալու փողոց՝ պայքարելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, Փաշինյանն ասաց, որ այդ մասով որոշում չկա դեռ, սակայն եթե նման բան էլ լինի, դաշինքի ներսում այդ մասով հարցեր չեն առաջանա:

Նույն շարքից