Բարի օր Իրավական 

Կալանավորվել է Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալը

analitik.am

Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մադաթյանը 2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դասակի նախկին հրամանատար, ավագ լեյտենանտին խորհուրդներ է տվել ծառայությունը շարունակել իր բնակավայրին մոտ։ Իսկ գործը գլուխ բերելու` Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի թափուր պաշտոնին նշանակվելու համար Մադաթյանը նրան համոզել է 3000 ԱՄՆ կաշառք տալ ՀՀ ՊՆ պաշտոնյային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից:

3000 ԱՄՆ դոլարը ստանալով` Մադաթյանն օժանդակել է, որ ավագ լեյտենանտը 2017 թվականի հոկտեմբերի 27-ին նշանակվի ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնում:

Նշվում է նաև, որ  ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով զինվորական կոմիսարի տեղակալ Մադաթյանին առանձնապես խոշոր չափի կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու մեղադրանք է առաջադրվել:

Նրա խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Նույն շարքից