Իրավական Հասարակություն 

Զարմանալի չի լինի, որ վերջում պարզվի՝ ոստիկաններն են մեղավոր եղել. Տաթևիկ Գասպարյան. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ հայտնի ողբերգական վթարից մահացած ՃՈ ոստիկան, 33-ամյա Խաչիկ Գասպարյանի քույրը՝ Տաթևիկ Գասպարյանը, ՀԺ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եղբայրը որդու ծնվելուց հետո որոշել էր առողջ ապրելակերպով զբաղվել, բազմաթիվ նպատակներ ուներ: Նա նաև որոշակի դժգոհություն է հայտնել նախաքննական մարմնից:

«Նախաքննության ընթացքին ինչքանով որ տեղյակ ենք, էն արագությունը, որ իրականում եղել է 170կմ/ժ, իջեցվել է՝ 120-ի: Այնպես է, որ գիտեինք, որ ինքը (խոսքը Սարգիս Վարդանյանի մասին է.-հեղ.) եղել է թմրամիջոցների և ալկոհոլի ազդեցության տակ, սակայն իբր փորձաքննությամբ պարզվել է, որ նա ո՛չ թմրամիջոց է օգտագործած եղել, ո՛չ էլ՝ ալկոհոլ: Զարմանալի չի լինի, որ վերջում պարզվի՝ ոստիկաններն են մեղավոր եղել»,- ասել է Տաթևիկ Գասպարյանը:

Նա պատմել է նախաքննության ընթացքի, իր զոհված եղբոր՝ 33-ամյա ոստիկանի երազանքների ու պլանների մասին, եղբոր հետ զոհված մյուս ոստիկանի մասին: Խաչիկ Գասպարյանն ավտովթարից մի քանի օր առաջ էր որդի ունեցել:

Ճըվճվ Արոյի որդուն՝ Սարգիս Վարդանյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): Խափանման միջոց է ընտվել կալանքը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից