Սպորտ 

Իբրահիմովիչը պահանջել է իրեն անվանել Աստված

analitik.am

Շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը պահանջել է իրեն անվանել Աստված, ոչ թե՝ արքա: Այս մասին հայտնել է գերմանական «Շալկեի» կիսապաշտպան Բենջամին Ստամբուլին, ով ՊՍԺ-ում հանդես է եկել Զլատանի հետ, հայտնում է Goal.comը:

«ՊՍԺ-ում մի օր ես նրան ասացի, որ լրագրողներն իրեն Փարիզի արքա են անվանում: Կարծում էի, որ նա երջանիկ կլինի, քանի որ մարդիկ նրան շատ էին սիրում: Իսկ նա բարկացավ և սկսեց բղավել «Ինչ հիմարություն է, ես արքա չեմ, ես Աստված եմ»: Այդ տղան ուղղակի աննորմալ էր»,-ասել է Ստամբուլին:

Նույն շարքից