Հասարակություն 

Մարկ Ցուկերբերգը մեկ օրում ավելի քան 6 միլիարդ դոլար է կորցրել

analitik.am

Բրիտանական Cambridge Analytica ընկերության շուրջ հասունացած սկանդալից հետո մարտի 19-ին Facebook-ի բաժնետոմսերի արժեքը 8 տոկոսով անկում է գրանցել: Կատարվածի արդյունքում աշխարհի խոշորագույն սոցկայքի սեփականատերը՝ Մարկ Ցուկերբերգը, մեկ օրում կորցրել է ավելի քան 6 միլիարդ դոլար:
Չնայած սրան, Ցուկերբերգը շարունակում է մնալ աշխարհի 4-րդ ամենահարուստ մարդը, ում կարողությունը հասնում է 68,5 միլիարդ դոլարի:

Facebook-ի հիմնադիրն աշխարհի ամենահարուստների ցանկում զիջում է միայն Ջեֆ Բեզոսին, Բիլ Գեյթսին և Ուորրեն Բաֆֆեթին:

Ավելի վաղ Facebook-ը Cambridge Analytica ընկերությանը մեղադրել էր ավելի քան 50 միլիոն օգտատիրոջ անձնական տվյալները յուրացնելու մեջ:

 

Նույն շարքից