Բարի օր Իրավական 

Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման

analitik.am

Քիչ առաջ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի գլխավորությամբ դատարանը հրապարակեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռները:
Այսպիսով, Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամիս ժամկետով:

Հավելենք, որ Գալուստ Գրիգորյանը դատապարտվեց 3 տարի ժամկետով, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:

Նույն շարքից