Քաղաքականություն 

Այդ բախտն ինձ է վիճակվել. ԱԺ-ն քննարկում է ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի նշանակման հարցը

analitik.am

Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի նշանակման հարցը:
Նշենք, որ Հրայր Թովմասյանի թեկնածությունը վերոնշյալ պաշտոնում մարտի 12-ին ներկայացրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Իր խոսքում Թովմասյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի անդամների յուրաքանչյուրն արժանի էր ներկայացված լինելու նախագահի պաշտոնում, բայց ստացվեց այնպես, որ բախտը վիճակվեց իրեն, ինչը և մեծ պատիվ է, և մեծ պատասխանատվություն:

Թոսմասյանը, խոսելով ՍԴ նախագահի լիազորությունների մասին, նշեց, որ վերջինս, արդարադատությունն իրականացնելուց զատ, ունի մեկ գլխավոր առաքելություն` ՍԴ-ի բնականոն գործունեության ապահովումը:

ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրված նախկին պատգամավորը նաև շնորհակալություն հայտնեց Արա Բաբլոյանին՝ իր թեկնածությունն առաջադրելու համար:

Հավելենք, որ ՍԴ նախագահի ընտրությունը տեղի է ունենալու վաղը՝ մարտի 21-ին:

Նույն շարքից