Իրավական 

Սեֆիլյանի դատավճիռը հրապարակելուց հետո լարված իրավիճակ է ստեղծվել դատարանում

analitik.am

Արդեն հայտնել ենք, որ քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեցին Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռները և այն, որ Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման:
Դատարանում կրքերը չեն հանդարտվում: Լարվածությունը ստեղծվել էր դեռ դատավճիռը կարդալու ընթացքում, իսկ դրանից հետո այն հասավ գագաթնակետին: Նիստին ներկա քաղաքացիներից ոմանց ինքնազգացողությունը նույնիսկ վատացավ: Նիստերի դահլիճում նաև ազգային ազատագրական երգ հնչեց:
Հավելենք, որ Սեֆիլյանի պաշտպանական կողմն արդեն հայտարարել է դատավճիռը բողոքարկելու մասին:

Նույն շարքից