Իրավական 

Սա քաղաքական պատվեր էր. Սեֆիլյանի պաշտպանը՝ Սեֆիլյանի դատավճռի մասին

analitik.am

«Վերաքննիչ դատարան մենք գնալու ենք զուտ ձևական ընթացակարգը պահելու համար: Այս պահին Հայաստանում չկա անկախ դատական համակարգ, իսկ վերաքննիչն ընդամենը ձևական ընթացակարգը է, սակայն պարտադիր է միջազգային ատյաններ դիմելու համար»,-այսօր մարտի 20-ին, Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը հրապարակվելուց հետո հայտարարեց վերջինիս դատապաշտպան Արայիկ Պապիկյանը:

Ինչ վերաբերում է դատարանում ներկայացված ապացույցներին, Պապիկյանն ասաց, որ դատարան բերված իրեղեն ապացույցները, որոնք հետազոտվել են, դատարան էին բերվել դատարվարության մասնակիցների և հանրությա համար ժպիտ ու հումոր ապահովելու նպատակով. վԸնդ որում ասեմ, որ քրեական գործի շրջանակներում  նշանակված փորձաքննության արդյունքներով, այսպես կոչված, զանգվածային անկարգությունների համար առարկաների առնվազն 99 տոկսը նույնիսկ որպես սառը զենք չեն ճանաչվել, կենցաղային ապրանքներ էին, այլ բան չկա: Կային մի քանի ապացույցներ ու ցուցմունքներ, որոնք փլուզվեցին»:
Պապրիկյանի խոսքերով, արդարադատության չկա, կա քաղաքական պատվեր:

Նույն շարքից