Տնտեսություն 

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Սիլիկոնյան հովտում հանդիպել է ՏՏ ոլորտի մասնագետների հետ

analitik.am

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄՆ Սիլիկոնյան հովտում հանդիպում է ունեցել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 100 գործարարների ու մասնագետների հետ:

Զրույցն ընթացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումների ու մարտահրավերների շուրջ:

Արմեն Սարգսյանը, ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մեծ հաջողությունները, նաև նշել է, որ ոլորտը շատ արագ է զարգանում ու փոփոխվում, հետևաբար մենք պետք է ձգտենք կատարելագործման ու ավելի մրցունակ լինենք։ Նրա խոսքով, Հայաստանում առկա է հսկայական ներուժ, որի ճիշտ ուղղորդումը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանն ու ներդրումների ներգրավմանը:

Սիլիկոնյան հովտի երիտասարդ ծրագրավորողների հետ Արմեն Սարգսյանը խոսել է նաև Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ներկայացրել երկրի ապագայի իր տեսլականը:

Նորընտիր նախագահն այցելել է նաև Սինոփսիս ընկերություն և ծանոթացել Սինոփսիսի գործունեությանն ու գրանցած հաջողություններին:

Նույն շարքից