Քաղաքականություն 

Ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին

analitik.am

Ֆրանսիայում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին: Այս  մասին հայտնում է Le Monde-ը:

Պարբերականի տեղեկություններով,  քաղաքական գործիչը ձերբակալվել է Նանտերի ոստիկանության կողմից: Ոստիկանական բաժին Սարկոզին հրավիրվել էր 2007 թվականին նախընտրական արշավի ֆինանսավորման գործով վկայություն տալու համար:

Ավելի վաղ նախկին նախագահը հերքել էր բոլոր մեղադրանքները:

Հարկ է նշել, որ Սարկոզիի անվան հետ մի քանի սկանդալ է կապված: Մասնավորապես 2017 թվականին վերջինիս մեղադրեցին Կատարից հսկայական գումար ստանալու մեջ, ինչի դիմաց նախկին նախագահը, ըստ մեղադրանքի, օգնել է, որ Կատարն իրավունք ստանա իր մոտ անցկացնել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Նույն 2017-ին Սարկոզիին մեղադրեցին 2012 թվականին կայացած ընտրություների ժամանակ անօրինական ճանապարհով իր նախընտրական արշավը ֆինանսավորելու մեջ:

 

 

Նույն շարքից